Բավ է պառակտվել
30-07-2016 08:09

Ոստիկանությունը խոստանում է քննության առնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների բռնության դեպքերը

ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ահարոնյանը հաստատում է, որ տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Իր ունեցած նախնական տվյալների համաձայն՝ կա վնասված տեխնիկա:

«Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի»,- ասվում է Ահարոնյանի գրառման մեջ։