Բավ է պառակտվել
25-11-2015 16:56

Ռուսական բոլոր տուրօպերատորները դադարեցնում են չարտերային չվերթները Թուրքիա

Ռուսական բոլոր տուրօպերատորներն այժմ դադարեցնում են դեպի Թուրքիա չարտերային չվերթներն ու զբոսաշրջային փաթեթների վաճառքը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան: 
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ զբոսաշրջության հարցով դաշնային գործակալությունը` «Ռոստուրիզմը», արգելում է տուրօպերատորներին փաթեթներ վաճառել դեպի Թուրքիա` պայմանավորված ահաբեկչության սպառնալիքով։ 
«Թուրքիայում այնպիսի հանգամանքներ են ստեղծվել, որոնք լրջորեն բարդացնում են ռուս քաղաքացիների պաշտպանությանն ուղղված միջոցառումների կազմակերպումը։ Տվյալ իրավիճակը դասակարգվում է որպես սպառնալիք զբոսաշրջիկների անվտանգությանը», - ասվում է «Ռոստուրիզմի» հաղորդագրության մեջ: