Բավ է պառակտվել
15-10-2016 12:53

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո ՀՀ տեղափոխված տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

Մոսկվայից Երևան վերադարձող ավտոբուսի վթարից տուժած, հատուկ չվերթով Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիները հետազոտություն են անցել հիվանդանոցում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

Ինչպես տեղեկացվել է, նրանցից 11-ը հոսպիտացվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բոլոր բաժանմունքների վարիչները, նեղ մասնագետները, առողջապահության նախարարն ու փոխնախարարը պատրաստ էին օգնություն ցուցաբերելու:

Ինչպես հայտնում է Հայթայանը, թիմային աշխատանքն արագ և կազմակերպված իրականացնելու նպատակով ընդունված տուժածները տեղավորվել են շտապբուժօգնության հետազոտման սենյակում, որտեղ էլ հենց կատարվել են ռենտգեն և սոնոգրաֆիական հետազոտությունները։

Ընդունվելուց մի քանի ժամ անց, մասնագիտական անհրաժեշտ խորհրդատվություն և բուժօգնություն ստանալուց հետո, հիվանդանոցային բուժման կարիք չունեցողներն սկսել են դուրս գրվել։

«Այս պահի դրությամբ բոլորը դուրս են գրվել։ Նրանց հետագա հսկողությունը կիրականացվի ամբուլատոր պայմաններում՝ ըստ բնակավայրերի։ Տուժածների տեղափոխումը և բուժօգնության կազմակերպումը ՀՀ առողջապահության նախարարության և նախարարի ուշադրության ներքո էր»,- ասվում է գրառման մեջ: