Բավ է պառակտվել
12-09-2015 10:46

Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Երևանի Բաղրամյան պողոտայից վաղ առավոտյան բերման ենթարկված ցուցարարներն ազատ են արձակվել: Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Բերման ենթարկվածների վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Նախօրեին Երևանի «Ազատության» հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք էր կազմակերպել, այնուհետև հանրահավաքի մասնակիցները շարժվել էին Բաղրամյան պողոտա, սկսել նստացույց փակելով Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը: ՀՀ ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրել էր 6 ժամ ժամանակ՝ մինչև 2015թ. սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 05:00 Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար: Ցուցարարները չէին կատարել ոստիկանների պահանջը և սահմանված ժակետը լրանալուց հետո ՀՀ ոստիկանությունը ձեռնամուխ էր եղել Բաղրամյան պողոտայի արգելափակման վերացմանը: Ոստիկանական միջոցառումների իրականացման ընթացքում առերևույթ իրավախախտում կատարած անձինք տարվել են ՀՀ ոստիկանության բաժիններ: Բերման էր ենթարկվել 48 ցուցարար: