Բավ է պառակտվել
23-04-2015 14:23

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը կմասնակցի Մեծ հայրենականի հաղթանակին նվիրված զորահանդեսին

1941-45թթ. Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված 2015թ. մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսին նախապատրաստվելու և մասնակցելու նպատակով ապրիլի 25-ին Մոսկվա կմեկնի ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։