Բավ է պառակտվել
18-02-2016 09:54

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ ականանետ է կիրառել

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 17-ին և լույս 18-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շփման գծի հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (5 արկ): ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: