Բավ է պառակտվել
25-04-2016 10:19

Ադրբեջանի զինուժն այս գիշեր կրկին SPIKE հրթիռ է կիրառել, բայց անարդյունավետ (լուսանկարներ)

Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 120 անգամ` օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 (3 արկ), 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետ (57 արկ) եւ ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (11 կրակոց):

ԼՂՀ ՊԲ-ից gisher.news-ին հայտնում են, որ շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է նաեւ SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ (1 հատ):

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը լռեցվել է»,-ասված է հաղորդագրության մեջ: