Բավ է պառակտվել
05-05-2016 11:56

Հակառակորդն անկանոն կրակ է բացել Տավուշի ուղղությամբ. Հայաստանի ՊՆ

Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

Հայաստանի ՊՆ-ից gisher.news-ին հայտնում են, որ ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը եւ համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: