Բավ է պառակտվել
07-05-2016 10:46

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է ականանետեր. ԼՂՀ ՊԲ

Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:

ԼՂՀ ՊԲ-ից gisher.news-ին հայտնում են, որ հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 82 մմ ականանետեր:

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,-ասված է հաղորդագրության մեջ: