Բավ է պառակտվել
22-06-2016 08:57

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է ԴՇԿ գնդացիրներ. ԼՂՀ ՊԲ

Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է, բացառությամբ առաջնագծի արևելյան և հյուսիսային ուղղությունների:

ԼՂՀ ՊԲ-ից gisher.news -ին հայտնում են, որ նշված հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` կիրառելով նաեւ ԴՇԿ տիպի գնդացիրներ:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,-ասված է հաղորդագրության մեջ: