Բավ է պառակտվել
28-07-2016 09:02

Ադրբեջանի զինուժն այս գիշեր Թալիշի ուղղությամբ ՌՊԳ-7 տիպի նռնականետ է կիրառել. ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 24 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 130 կրակոց, իսկ շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ):

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: