Բավ է պառակտվել
11-05-2016 08:55

Ադրբեջանն այս գիշեր կրակ է բացել ականանետերից և հակատանկային նռնականետից

Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:

ԼՂՀ ՊԲ-ից gisher.news-ին հայտնում են, որ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նռնականետից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ: