Բավ է պառակտվել
09-07-2016 08:53

Ադրբեջանն այս գիշեր անկանոն կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ. ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի ռեժիմը` անկանոն բնույթի կրակոցներ արձակելով հայ դիրքապահների ուղղությամբ:

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն»,-ասված է հաղորդագրության մեջ: