Բավ է պառակտվել
09-05-2016 09:44

Հակառակորդը կրակ է բացել Տավուշի հայ դիրքապահների ուղղությամբ

Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

Հայաստանի ՊՆ-ից gisher.news-ին հայտնում են, որ ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը եւ համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: