16-05-2016 10:51

Այս գիշեր Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակ է բացել դիպուկահար զենքերից

Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Հայաստանի ՊՆ-ից news.gisher.ru -ին հայտնում են, որ ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: