29-10-2016 13:17

Հակառակորդը հրադադարը խախտել է դիպուկահար կրակոցներով

Հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 32 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց: Այդ մասին տեղեկացրեց ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նրա ներկայացմամբ, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հատկապես խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից և նռնականետից: