Բավ է պառակտվել
20-04-2016 09:52

Այս գիշեր Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտման 9 միջադեպ է արձանագրվել

Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ:

Հայաստանի ՊՆ-ից gisher.news-ին  հայտնում են, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: