Բավ է պառակտվել
25-09-2015 13:32

Ոչնչացվել է Պառավաքարի դիմաց գտնվող ադրբեջանական հենակետը

Մեր տեղեկություններով, ի պատասխան Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի հայկական գյուղերի գնդակոծության, Հայոց բանակի մարտիկները ոչնչացրել են առնվազն 5 ադրբեջանցի զինծառայողների։ Հակառակորդի ևս 5 զինվոր տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։ Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Ոչնչացվել է նաև Պառավաքար գյուղի հանդիպակաց բլուրների վրա գտնվող ադրբեջանական մեկ ռազմական հենակետ։ Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 24-ին, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր: Գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում: ՀՀ ՊՆ հայտարարել էր, որ ադրբեջանական զինված ուժերին զսպելու համար ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների: