Բավ է պառակտվել
29-05-2017 14:21

Aurora Prize մրցանակի շնորհում Երևանում. Հանուն մարդկայնության, բարության և խաղաղության

Կիրակի օրը Երևանում տեղի ուենցավ մարդասիրական Aurora Prize-2017 ամենամյա մրցանակաբաշխությունը:
Այս տարի Նոբելյան մրցանակի հայկական տարբերակ հանդիսացող Aurora Prize-ի դափնեկիր է դարձել Հարավային Սուդանում (Աֆրիկա) աշխատող բժիշկ Թոմ Քաթինան:
Մրցանակաբաշխության արարողությունը մեկնարկել է Հայոց ցեղասպանության և Ավրորա Մարդիգանյանի մասին պատվող վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ, ում պատվին էլ ստեղծվել է մրցանակաբաշխությունը: Ֆիլմը ուղեկցվել է Սերժ Թանկյանի «Ավրորայի Երազանքը» երաժշտական կոմպոզիցիայով՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ:

Բժիշկ, ով հազարավոր մարդկանց կյանքեր է փրկել

 
Բժիշկ Քաթինան միսիոներ կաթոլիկ է Նյու Յորքի Ամստերդամ փոքրիկ քաղաքից: Նա Սուդանի, պատերազմի արդյունքում դատարկված Նուբայի լեռներում տեղակայված «Mother of Mercy »(«Գթության մայր») հիվանդանոցի միակ վիրաբույժն է: Այդտեղ բժշկական օգնություն են ստանում ավելի քան 750 000 բնակիչ: Հիվանդանոցը դիմակայել է կառավարական 11 ռմբակոծության: Երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ բժիշկի բացակայության ընթացքում նրան ժամանակավորապես փոխարինելու և նրա մարդասիրական գործունեությունը շարունակելու նպատակով:
Բժիշկ Քաթինան 100 հազ. դոլարի չափի գրանտ կստանա, ինչպես նաև հնարավորություն՝ շարունակելու բարության էստաֆետան, և մրցանակին կից 1մլն դոլարը նվիրաբերել իր իսկ ընտրած կազմակերպություններին:
Բժիշկ Քաթինան 1մլն դոլարը կբաշխի հետևյալ կազմակերպություններին՝ Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամ (AMHF),Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդ (CMMB, ԱՄՆ), Aktion Canchanabury (Գերմանիա):
Ինչպես իր պարգևատրումից հետո նշեց Քաթինան, ով արդեն մեկ շաբաթ է ինչ գտնվում է Հայաստանում, սրանք իր կյանքի ամենահիանալի յոթ օրերն էին.« Ես երբեք ու ոչ մի տեղ չեմ հանդիպել այսքան ջերմ ու հյուրասեր մարդկանց: Ես ցնցված եմ ձեր ժողովրդով»,- ընդգծել է Քաթինան:

Մրցանակաբաշխություն, որ միավորել է ողջ աշխարհը
Aurora Prize-2017 հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Նորին Պայծառություն համայն հայության Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վարչապետ Կարեն Կարապետյանը, նախարարներ և այլ բարձրաստիճան անձինք:
Երեկոյի հատուկ հյուրերն էին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով հանձնեց գլխավոր մրցանակը, և Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հանդիսության մասնակիցներին տեսաուղերձ էր ուղարկել օսկարակիր, «The Sentry» և «Not On Our Watch» հումանիտար կազմակերպությունների համահիմնադիր և Aurora մրցանակաբաշկության ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին: Նա ներողություն խնդրեց, որ չի կարողացել անձամբ ներկա գտնվել հանդիսությանը, քանի որ իր կինը՝ Ամալը, մոտ ժամանակներս պատրաստվում է երկվորյակներ լույս աշխարհ բերել:
«Հոգով ու սրտով այսօր ձեզ հետ եմ:Իբրև մրցանակաբաշխության ժյուրիի համանախագահ, ես տպավորված եմ այս տարվա եզրափակիչ փուլ անցածներով. Դա ժամանակակից աշխարհի հերոսներն են, ովքեր վտանգել են իրենց կյանքերը՝ օգնելու համար նրանց, ովքեր ամենից շատն ունեն դրա կարիքը: Նրանք մեզ ցույց են տալիս, որ մի մարդը կարող է շատ բան փոխել»,- նշել է Քլունին:

Բարությունը գույն կամ ռասա չունի


Մրցանակների շնորհման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ դափնեկրի և մրցանակաբաշխության հիմնադիրների համատեղ ասուլիսը:
«Aurora» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ինքը երազում է այն մասին, որ նման մրցանակաբաշխության անհրաժեշտությու այլևս չլինի: « Ես երազում եմ խաղաղության մասին՝ Հալեպում և Դեր Զորում, որտեղ ժամանակին բազմաթիվ հայեր են սպանվել: Իմ մյուս երազանքն էլ այն է, որ մենք այլևս «Ավրորայի» կարիքը չունենանք»,- ասել է Վարդանյանը:
Մրցանակաբաշխության դափնեկիր Թոմ Քաթինան իր հերթին հավելել է, որ իր ստացած մրցանակը կօգնի բարեկարգել Նուբայի լեռներիում գտնվող հիվանդանոցը, որտեղ նա բուժօգնություն է ցույց տալիս տարածաշրջանի հարյուրավոր բնակիչներին:
Նրա խոսքերով, կարևոր է, որ իր ստացած գրանտը կուղղվի Աֆրիկայի բնակիչների խնդիրներով զբաղվող երեք այլ կազմակերպությունների:
«Իմ գործունեության հիմքում ընկած է այն գաղափարը, որ բոլոր մարդիկ՝ անկախ ռասայից և ազգային պատկանելիությունից, առաջին հերթին մարդ են»,- ասել է Քաթինան:


«Ավրորա» մրցանակը՝ գլոբալ մարդասիրական մրցանակ է, որը ստեղծվել է ժամանակակից հերոսներին ըստ արժանվույնս պարգևատրելու և ընդգծելու համար այն բացառիկ ներդրումը, որ նրանք արել են մարդկային կյանքերի փրկության և մարդասիրության գաղափարի առաջխաղացման գործում:
«Ավրորա»-ի առաջին մրցանակակիրը 2016թ. դարձավ Բուրունդիի «Խաղաղության տուն»-ից և REMA հիվանդանոցից Մարգարիտ Բարանկիցեն, ով քաղաքացիական պատերազմի տարիներին տասնյակ հազրավոր մարդկանց կյանք է փրկել, այդ թվում նաև երեխաների:
Ի հիշատակ 1915-ից 1923թ. շարունակված Հայոց ցեղասպանության զոհերի, ութ տարի անընդմեջ՝ մինչև 2023թ, մարդասիրությամբ աչքի ընկնող գործիչներին « Ավրորա» մրցանակ կշնորհվի: