Բավ է պառակտվել
04-12-2014 08:17

Վրաերթ Երևանում. տուժողը ծանր վիճակում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն

Դեկտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com –ը՝ ժամը 19:10-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում՝ ոսկու գործարանի դիմաց, վրաերթ է տեղի ունեցել: 
Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող տղամարդուն և թողնելով նրան անօգնական վիճակում՝ դիմել փախուստի:
Տուժողը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է ծանր և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: