06-08-2014 17:52

13-ամյա տղային վրաերթի է ենթարկել ու տեղափոխել է հիվանդանոց

Երեւանի Մանթաշյան փողոցի թիվ 41 տան դիմաց, օգոստոսի 5-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ-735» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, պատճառել մարմնական վնասվածք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: