Բավ է պառակտվել
10-02-2015 10:14

Իրեն և որդուն հրկիզած մորը ապրելու հույս չեն տալիս բժիշկները

Gisher.news-ի  թղթակցին  «Այրվածքների և  ճառագայթային բժշկության կենտրոնի» տնօրեն Նորայր Դավիդյանը հայտնեց, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն և 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած 47-ամյա Աննա Բադալյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: «Այրված է հիվանդի մարմնի 70 տոկոսը, այրվածքները 4-րդ աստիճանի են, այրվել են շնչուղիներ, մկաններ, ինչը անհամատեղելի է կյանքի հետ: Աննա Բադալյանը միացված է արհեստական շնչառության ապարատին, բժիշկները ապրելու հույս գրեթե չեն տալիս: Անգամ 20 լիտր դեղերից հետո հիվանդի երիկամները չեն գործում», - պատմել է նա: