18-12-2015 13:22

Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից Բաղանիսի 2 բնակիչ է տուժել

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի եկեղեցու մոտ այսօր ական է պայթել, ինչի հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց: 
Այս մասին տեղեկացանք Ոստիկանության լրատվության և հասարակայնության կապերի վարչությունից:
Ահազանգը ստացվել է ժամը 10:55-ին: Վիրավորները արդեն տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը Նոյեմբերյանի, մյուսը Իջանի: 
Ինչպես տեղեկացնում է Ոսկեպարի համայնքի ղեկավար Երվանդ Եգանյանից, տուժած երկու քաղաքացիներն էլ Բաղանիսից են: