Բավ է պառակտվել
06-06-2015 12:00

Հարուցվել է քրեական գործ՝ Սարատովկա գյուղի մոտ տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Տաշիր-Ստեփանավան ճանապարհին 7 երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ըստ աղբյուրի՝ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու վթարի պատճառները։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 00:00-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 10-րդ կիլոմետրում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, ընթանալով դեպի Ստեփանավան քաղաք, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել ծառին և այրվել, որի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող բոլոր 7 անձինք մահացել են։

Վթարի հետևանքով մահացել են Տաշիր քաղաքի բնակիչներ
Վանիկ Ստեփանի Մարդոյանը,
Կարեն Խաչիկի Խաչատրյանը,
Գևորգ Արթուրի Պողոսյանը,
Արման Հրաչյայի Տոնոյանը,
Գասպար Սեդրակի Ղուկեյանը,
Վահագ Վախթանգի Ալբերտյանը և
Երևան քաղաքի բնակիչ Արթուր Հարությունի Բալյանը: