Բավ է պառակտվել
13-12-2014 17:07

Ադրբեջանի դիրքերից փորձել են սպանել ՀՀ քաղաքացուն. Հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանի մարտական դիրքերից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանը 2014թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Ջողազի ջրամբարի ափին ձուկ որսալու ընթացքում Ադրբեջանի Հանրապետության` ջրամբարի հակառակ ափին տեղակայված մարտական դիրքից կրակոցներ են արձակվել նրա ուղղությամբ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։ Ա.Թամրազյանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն։

Ավելի վաղ gisher.news-ն հայտնել էր, որ ադրբեջանցի դիպուկահարներն այսօր  վաղ առավոտյան կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, արձակված երկու փամփուշտները կպել են նույն գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանին եւ վիրավորել ոտքերը: