Բավ է պառակտվել
17-12-2015 08:56

2016 թ.–ին Հայաստանին պատերազմ չի սպառնում. աստղագուշակ

2016 թ.–ին Հայաստանին պատերազմ չի սպառնում, չնայած սահմանի լարվածությունը կպահպանվի, ասաց աստղագուշակ–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը։ «Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի կունենան փոփոխություններ, սակայն լուրջ քաղաքական զարգացումներ չեն սպասվում», – նշեց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` տարին, ընդհանուր առմամբ, կանցնի ահաբեկչական բարձր ակտիվության, աշխարհի հին մոդելի փլուզման և նոր մոդելի ձևավորման ֆոնին, «և պատահական չէ, որ դա տեղի է ունենում հենց այսօր»։ «Ամանորը հարկավոր է դիմավորել բարձր տրամադրությամբ։ «Բողոքի էներգիան», որը բխում էր մեր հասարակությունից 2015 թ.–ին, հարկավոր է աստիճանաբար նվազեցնել։ Այն փաստը, որ 2015 թ.–ը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի տարին էր, մեծ մասամբ կանխորոշեց բացասական մթնոլորտը։ Սակայն չարժե մշտապես ներկայացնել պահանջներ և հանդես գալ «զոհի» կերպարով», – կարծում է աստղագուշակ։