18-01-2014 11:52

ՙՌուսը մեր դաշնակիցն է այնքան ժամանակ, քանի դա չի դիպչում իր գրպանին՚. Վ. Վարդանով

ՙԱնցած տարին կարևորվեց և դարձավ պատմական հակառակորդ ու թշնամի երկրի՝ Ադրբեջանի սպառազինման ակտիվությամբ ու մեր դաշնակցի՝ Ռուսատանի ստոր ու շահադիտական պահվածքով ՚, - news.gisher.ru-ի հետ զրույցում նշեց Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը: Մեր խնդանքով փորձառու հետախույզը դիտարկեց ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին և դրա հնարավոր հետևանքներն ու նկատեց, որ երկրի կառավարությունը կամ անտեղյակ էր, կամ չկարողացավ խանգարել ռուս-ադրբեջանական ռազմական պայմանագրի կնքմանը: ՙԸստ այդ պայմանագրի Ռուսատանը մեկ մլրդ դոլարի զենք զինամթերք վաճառեց թուրքերին, որով հանեց Հարավային Կովկասում զենքի վաճառքի էմբարգոն: Կարող ենք ասել մի դիվիզիա զենքով ապահովեց իր դաշանակից երկրի թշնամուն՚, - ավելացրեց զրուցակիցս: Վովա Վարդանովի խոսքով, Ռուսաստանի շահադիտական քայլին հետևեցին Իտալիան, Ֆրանսիան, Խորվաթիան և այլ երկրներ: Նշված ցանկից դուրս մնացին, պահպանելով էմբարգոյի սկզբունքները՝ Գերմանիան և Անգլիան:
ՙԱյս ամեը տեսնելով արդյո՞ք մեզ պետք են ռուսական բազայի հրամանատարի հայտարարություն,ըստ որի 102-րդ բազան պատերազմի ժամանակ կպաշտպանի Հայսատանի տարածքները: Դրա փոփարեն թող պահպանեն դաշնակցին հարիր կեցվածքն ու չհզորացնեն հակառակորդին՚, ընգծեց Պրն. Վարդանովը: Նա նաև հավաստմամբ մեզ վաճառում են ՙմետալալոմ՚ իսկ վերջին սերդի զիանմթերքը՝ հակառակորդին:
ՙՆման ստորությունները կանխելու համար, հարկավոր է զարգացնել հատուկ զորքերն ու ծառայությունները, որոնք Բաքվի ճանապարհին պարզապես ռուսական հսկայակ զենքը կոչնչացնեն՚, - ասաց հետախույզն ու ավելացրեց. ՙ Երբեք ռուսը մեզնից չի հրաժարվի, մեր տարածքները օդ ու ջի պես պետք են նրան, և երբեմն ոչ միայն պետք է ՙատամներ ցույց տալ՚, այլ նաև անհարժեշտության դեպքում կարող ենք և ՙկծել՚ ՚,- ամփոփեց Վովա Վադանովը: