Բավ է պառակտվել
31-12-2014 08:00

Ինչպիսի՞ն է լինելու 2015-ը կենդանակերպի տարբեր նշանների համար

Ինչպես ցանկացած տարի, այս տարին նույնպես ունի իր խորհրդանիշ կենդանին։ Ըստ Արեւելյան հորոսկոպի՝ դա Կապույտ փայտե այծն է։ Կախված նրանից, թե Այծն ինչ փոխհարաբերությունների մեջ կլինի կենդանակերպի մյուս նշանների հետ, կորոշվի մարդկանց ճակատագիրը։
Առնետ
Չի կարելի ասել, որ գալիք տարին այս կենդանակերպի նշանի տակ ծնվածների համար հեշտ տարի կլինի, սակայն դուք շատ հնարավորություններ կունենաք ձեր մասին խոսելու եւ ստվերից դուրս գալու համար։ Կապույտ փայտե այծն առանց նվերի չի թողնի Առնետներին, որը կլինի հաջողության տեսքով։ Այն, շնորհիվ ձեր խորամանկության, կօգնի ձեզ դուրս գալ ամենաբարդ իրավիճակներից, ինչպես նաեւ իրականացնել ձեր վաղեմի ծրագրերը։ Շատ Առնետներ 2015 թվականին կցուցաբերեն խիզախություն, որը փոխկապակցված կլինի անմտության հետ։ Դա կօգնի ձեզ էլ ավելի արագ առաջ գնալ, սակայն պետք չէ ամբողջ կյանքը նվիրել բարեկեցության հետեւից վազելուն։ Դա շատ ուժ կխլի ձեզանից ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան։ Արդյունքում՝ դուք կարող եք կորցնել ձեռք բերածն ու մնալ կոտրած տաշտակի առաջ։ Պետք է չափը չանցնել եւ միշտ զգոն լինել։ Աստղերը հուշում են ձեզ զգուշություն դրսեւորել հատկապես 2015 թվականի մայիս-հունիս ամիսներին։
Ցուլ
Գալիք տարին Ցլերի համար ե’ւ բարդ, ե’ւ խոստումնալից է լինելու միաժամանակ։ Այս կենդանակերպի նշանի տակ ծնվածները չեն սիրում դժվարություններ, այդ իսկ պատճառաով նրանք կհաղթահարեն դրանք եւ ավելի կմոտենան իրենց նպատակներին։ 2015-ը ձեզ խոստանում է իրադարձություններով լի օրեր ձեր կյանքի տարբեր ոլորտներում։ Ձեր ամուր կամքի եւ նոր ծանոթությունների շնորհիվ դուք աշխատանքում հաջողությունների կհասնեք։
2015-ին դուք կլուծեք ձեր շատ խնդիրներ, պետք է միայն թեւաթափ չլինել եւ գործել արագ։ Անձնական կյանքը նույնպես բավականին հագեցած կլինի։
Վագր
2015-ի տեր կենդանին Վագրերին վերաբերում է զգուշավորությամբ եւ ոչ մի կերպ չի կարող խանգարել նրանց գործել այնպես, ինչպես նրանք ցանկանում են։ Այդ իսկ պատճառով գալիք տարին Վագրերի համար բավականին հաջող տարի կլինի, թեեւ նրանք մեծ մասամբ հույսը միայն սեփական ուժերի վրա պետք է դնեն։ Չնայած, Վագրերը ոչ միայն միշտ պատրաստ են որոշումներ կայացնել,այլեւ պատասխանատվություն կրել դրանց համար։ Ամբողջ տարի կյանքի տարբեր ոլորտներում Վագրերը կլինեն իրավիճակի տերերը։
Որոշ Վագրեր գալիք տարում կարող են ընտանիքի համալրման սպասել։ Ու թեեւ որոշների համար այդ նորությունը անսպասելի եւ շոկային կլինի, այնուամենայնիվ, դա կստիպի նրանց կյանքին այլ կերպ նայել։
Ճագար (Կատու)
Գալիք տարին Ճագարներին ոչ միայն հաջողություններ կբերի, այլեւ լի կլինի անսպասելի իրադարձություններով։ Չնայած, դրանք նույնպես հաՃելի կլինեն։ Ինչ-որ պահի 2015-ը ձեզ համար կլինի ճակատագրի կողմից խրախուսման տարի, քանի որ ինչ էլ որ դուք անեք, հաջողությունը կժպտա ձեզ։
Միայնակ Ճագարները վերջապես կգտնեն իրենց կեսին, որոնցից չեն ցանկանա բաժանվել։ Երջանիկ սերը կբերի նրան, որ դուք կկարողանաք հաջողությունների հասնել նաեւ այլ ասպարեզներում։ Իհարկե, սա չի նշանակում, որ գալիք տարի դուք պետք է նստեք բազմոցին եւ սպասեք հաջողությանը։ Դուք պետք է դրա համար ջանքեր գործադրեք։ Այլ հարց է, որ այդ ջանքները մի փոքր քիչ կլինեն ձեր դեպքում, քան կենդանակերպի մյուս նշանների համար։
Վիշապ
2015-ը Վիշապների համար խոստանում է հաջողակ տարի լինել, քանի որ նրանք ունեն այն հատկանիշերը, որոնք գնահատում է տարվա տիրակալ Կապույտ փայտե այծը։ Վիշապները անձնազոհ են, միշտ պատրաստ են հասնել ընկերներին օգնության եւ շատ պահանջկոտ են իրենք իրենց հանդեպ, ինչը այդքան էլ հաճախ չի հանդիպում կենդանակերպի մյուս նշանների մոտ։ Սակայն Վիշապները չեն սիրում, երբ իրենց կառավարում են, սահմանափակում իրենց ազատությունը եւ ամեն կերպ խուսափում են վերահսկողությունից։ Դա բնավորության վատ գիծ չէ, սակայն այն երբեմն կարող է խանգարել։ Եթե դուք 2015 թվականին չկարողանաք կառավարել ձեր բնավարությունը, ապա կարող եք ոչ միայն զրկվել ձեր որոշ ընկերներից, այլեւ սիրելիից։
Օձ
Այծի բնավորության ընդգծված գծերից է մեծ ձգտումը, այդ իսկ պատճառով մտածկոտ ու դանդաղկոտ Օձերին հաջորդ տարի հեշտ չի լինի։ Որպեսզի հասցնեք տարվա հետեւից, պատրաստվել պետք է սկսել անմիջապես տարեսկզբին, հակառակ դեպքում՝ իրադարձությունները ձեզանից առաջ կընկնեն եւ հնարավոր չի լինի դրանց հասնելը։ Հաջորդ տարի Օձերն ամենից շատ կտուժեն իրենց անզուսպ բնավորության պատճառով։ Այս կենդանակերպի նշանի տակ ծնվածները հաճախ չեն կարողանում զսպել իրենց զգացմունքները, որը ոչ միշտ է օգտակար, իսկ 2015-ին հատկապես կխանգարի։
Ձի
Ձիերը շատ հպարտ են եւ ազատատենչ։ Տարին նրանց առջեւ բազում հնարավորություններ կբացի, որպեսզի նրանք կարողանան շրջապատին ցույց տալ իրենց՝ ղեկավարի ունակությունները։ Եթե դուք ինչ-որ բան եք ձեռնարկում, ապա այն դատապարտված է հաջողության։ 2015 թվականին դուք առիթներ շատ կունենաք՝ դրանում համոզվելու համար։ Տարվա տիրուհին լավ է տրամադրված աշխատասեր Ձիերի հանդեպ, ովքեր սովոր են ամբողջությամբ տրվել աշխատանքին։
Այծ
Քանի որ տարվա տիրակալը Այծն է, ուստի հասկանալի է, որ այս կենդանակերպի տակ ծնվածների համար տարին բարեհաջող կլինի։
Աստղերը հուշում են, որ 2015 թվականը ձեզ համար շատ պտղաբեր տարի կլինի։ Ձեր շատ ծրագրեր ու նախագծեր կյանքի կկոչվեն եւ, ընդհանրապես, ուրախալի իրադարձությունները ձեր կյանքում շատ կլինեն։ Սակայն տան տիրոջ դերը ոչ միայն հաճույք է պատճառում, այլեւ մեծ պատասխանատվություն, ինչի մասին դուք անպայման պետք է հիշեք։ Երջանկության հետեւից վազելիս չարժե հույսը միայն հաջողության եւ աստղերի բարեհաջող դասավորության վրա դնել, այլեւ փորձել պայքարել։ Որպեսզի ճակատագիրը կարողանա ձեզ օգնել, պետք է նաեւ դուք ճիգեր գործադրեք։
Կապիկ
Այծն ընկեր է Կապիկին, այդ իսկ պատճառվ այս կենդանակերպի տակ ծնվածների համար տարին ուրախ եւ հեշտ կանցնի։ Կապիկներն աչքի են ընկնում թեթեւ, ընկերասեր բնավորությամբ, նրանք սովորաբար բարձր տրամադրություն ունեն եւ նրանց հետ շփվելը շատ հաճելի է։
2015-ը Կապիկների համար շատ հնարավորություններ կընձեռի, որպեսզի նրանք բացահայտեն իրենց շատ կարողություններ, որոնց մասին իրենք էլ գլխի չէին ընկնում։ Հմայքն ու ընկերական բնավորությունը ձեզ կօգնեն լեզու գտնել ընկերների, հակառասկ սեռի եւ անգամ թշնամիների հետ։ 2015-ին դուք ոչ միայն կկարողանաք ամրապնդել ձեր ունեցածը եւ ձեռքբերումները, այլեւ ավելի առաջ գնալ։
Աքլոր
Ընդհանուր առմամբ, 2015 թվականը Աքլորի տարում ծնվածների համար հաջողակ կլինի, եթե, իհարկե, նրանք ինչ-որ բան չփչացնեն իրենց բավականին բռնկուն բնավորության պատճառով։ Ձեր կյանքում առկա դժվարությունների մեծ մասը կարելի կլիներ հաջողությամբ շրջանցել, եթե չլինեին ձեր բնավորության ինչ-ինչ գծեր։ Ձեր հպարտությունը հաճախ բերում է տնօրինության հետ վեճերի, ընկերների հետ խնդիրների, եւ հաճախ Աքլորները դառնում են ծիծաղի առարկա։ 2015-ը եւս այդ առումով բացառություն չի լինի։
Շուն
Շատ հավանական է, որ Շան տարում ծնվածների համար 2015-ը շրջադարձային տարի լինի։ Դուք պետք է շարունակեք ձեր ուղին եւ չվախենաք ու չընկրկեք փոփոխություններից։ Չնայած, դա միշտ է եղել ձեր բնավորության մեջ։ Այդ փոփոխությունները կարող են տեղի ունենալ ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում։ Ընտրություն կատարելուց հետո չարժե փոշմանել դրա համար։ 2015 թվականին հենց Շները կարող են հենարան դառնալ իրենց բարեկամների եւ մտերիմների համար, ինչպես նաեւ հանդիպել մարդու, ով կփոխի կյանքի հանդեպ ձեր հայացքները։
Խոզ
Դուք կարող եք վայելել կյանքը։ 2015-ին ձեր կյանքը կրկին լի կլինի վառ գույներով։ Շատերը հաջորդ տարի կկարողանան փոխել իրենց աշխատանքը կամ էլ գտնել իրենց երջանկությունը։
Ֆինանսական հարցերում դուք պետք է շատ աչալուրջ լինեք։ Սակայն պետք չէ անհանգստանալ։ Տարվա տիրուհին բարեհաճ է ձեր նկատմամբ, իսկ դուք էլ միշտ աչքի եք ընկել գործնական կապեր հաստատելու կարողությամբ։