08-08-2014 14:39

Ոստիկանը առևանգել է և սեռական բնույթի գործողություն կատարել կնոջ հանդեպ

Քաղաքացի Գոհարիկ Ս.-ի հաղորդման համաձայն` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Նոր Նորքի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, 2013 թվականի նոյեմբերին, Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի մոտակայքից խաբեության միջոցով գաղտնի առեւանգել է իրեն եւ զենքի գործադրմամբ, իր կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի, 131-րդ հոդվածի 1-ին մասի, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: