Բավ է պառակտվել
24-06-2014 17:59

Ոստիկաններն Աֆրիկյանների շենքի մոտ շարունակում են բռնություն գործադրել

Սրտացավ քաղաքացիները պայքարում են Աֆրիկյանների շենքի պահպանման համար: ՀՀ մշակույթի նախարարությունը որոշում է կայացնում կասեցնել շենքի ապամոնտաժումը, սակայն ինչպես քաղաքացիներն են փաստում վաղ առավոտից շենքի ներսում աշխատանքներ են իրականացվում և քարերը մեքենաներով տեղափոխում են անհայտ ուղղությամբ: Ակտիվիստները զայրացած են, որոշել են պայքարել մինչև վերջ: Նրանք նշում են, որ այսօր հավաքավել են Աֆրիկյանների շենքի մոտ՝ այն ՛՛պաշտպանելու՛՛ ապօրինի քանդումից:

Ոստիկանները փորձում են քաղաքացիական անհնազանդությունը կասեցնել բռնի ուժով: Ըստ նրանց, անօրինություններից զայրացած քաղաքացիներն անօրինական և հակասահմանադրական քայլեր են այսօր ձեռնարկել:
Աֆրիկյանների շենքի մոտ նրանք պատ կազմած փորձում են խոչընդոտել քաղաքացիների մուտքը դեպի շենք: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը խոստանում է դիրքերը չզիջել:
Ակտիվիստները պատմում են, որ դեռևս երեկվանից իրենց նկատմամբ բռնություն է գործադրվում:
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը վաղ առավոտից Աֆրիկյանների շենքի հարակից տարածքում է: Ըստ նրա, եթե իրենք տարածքը լքեն, ապամոնտաժման աշխատանքները շարունակվելու են:

Ակտիվիստները խոստանում են այնքան ժամանակ մնալ այս տարածքում, մինչև վերջնականապես չհամոզվեն, որ Աֆրիկյանների շենքը չի քանդվելու: Իսկ ահա ակտիվիստներից մեկը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից ՛՛օգնություն՛՛ է խնդրում, քանի որ իր նկատմամբ ոստիկանները բռնություն են գործադրել:

Gisher.news-ի հետ զրույցում փոխոստիկանապետը այդպես էլ հստակ պատասխան չտվեց և նրա խոսքից չստացվեց տեղեկանալ, թե ինչու՞ է քաղաքացիների նկատմամաբ շատ դեպքերում բռնություն գործադրվում այն դեպքում, երբ նրանք պայքարում են հակաօրինական գործողությունների դեմ: Ակտիվիստները խոստացան համառ գտնվել ու դիրքերը չզիջել: