Բավ է պառակտվել
08-03-2016 09:27

Ինչպես են մարտի 8-ը նշում տարբեր երկրներում

Արդեն մեկ դարից ավել է, ինչ մարտի 8-ը նշվում է որպես կանանց միջազգային օր, ու շատ աղջիկներ և կանայք այս օրվան են սպասում, որ իրենց համար պատրաստված անակնկալը լինի տարբերվող ու դուրեկան: Gisher.news-ն ներկայացնում է թե ինչպես են նշում այս տոնը տարբեր երկրներում.
Կանանց օրվա կապակցությամբ տղամարդիկ «տառապել» են դեռ Հին Հռումում: Այդ դարաշրջանում եղել է մի օր, որը կանանց տոնն է համարվել, որը սակայն նշում էին տան տնտեսուհիները: Հարգարժան տիկիններն այդ օրը հագնում էին իրենց ամենաթանկարժեք զգեստները, բուրավետ ծաղկեպսակներ դնում իրենց վարսերին և գնում տաճար աղոթելու: Այդ օրը նույնիսկ ստրուկուհիներն են նվերներ ստանում, և սա միակ օրն է եղել, որ հնարավորություն են ստացել հանգստանալու:
Ռուսաստանում այս օրը նշել են 1913 թ-ին, և մինջ օրս մեծ շուքով, ամեն տարի բարձր տրամադրությամբ են դիմավորում այս օրը: Այստեղ մարտի 8-ին տղամարդիկ նվիրում են հիմնականում գեղեցիկ ծաղկեփնջեր և օծանելիքներ:
Ի տարբերություն մնացած երկրների, այս մարտի 8-ը Իտալիայում ոչ աշխատանքային օր չի համարվում: Այս օրը Իտալիայում տղամարդիկ և կանայք միասին չեն նշում. կանայք աշխատանքից հետո գնում են ինչ-որ ռեստորան, իսկ երեկոյան, միայն հատուկ այդ օրը աշխատում են տղամարդկանց ստրիպ-բառեր, որտեղ կանանց մուտքը անվճար է:
Ֆրանսիայում մարտի 8-ին կազմակերպվում են կոնֆերանսներ, ցույցեր, երթեր՝ կապված կանանց իրավունքների պաշտպանության հետ:
Գերմանիայում այս օրը կանանց իրավունքների իրավապաշտպանները, Արհմիությունները կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:

Չինաստանում չինացիները փոձում են ապացուցել, որ կանանց սրտի միակ ճանապարհը ստամոքսի միջոցով է: Այս օրը այստեղ կանանց հանդեպ իրենց սերը ապացուցելու եւ ցույց տալու համար, յուրաքանչյուր տղամարդ պետք է դրսևորի իրեն իսկական խոհարարի պես: Մարտի 8-ին Չինաստանում բոլոր կանաց համար ոչ աշխատանքային օր է:
Հայաստանում մարտի 8-ը համարվում է կանանց, գեղեցկության և մայրության միջազգային օր, սակայն մեր երկրում տոն է ոչ միայն այս օրը, այլև, ի ուրախություն հայ կանանց՝ մարտի 8-ից սկսած մինչ ապրիլի 7-ը համարվում է կանանց միամսյակ: Այս օրը հայ տղամարդիկ իրենց կանանց, մայրերին, քույրերին նվիրում են տարբեր նվերներ, ծաղիկներ, օծանելիքներ, փափուկ խաղալիքներ, հուշանավերներ եւ այլն: Մարտի 8-ը Հայաստանում նույնպես համարվում է ոչ աշխատանքային օր: