Բավ է պառակտվել
06-06-2014 18:14

Երևանում բացվել է «Ոսկեգործություն 2014» 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Ոսկեգործություն 2014» 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը:


Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդես-վաճառքին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրանքին, գործունեությանը և առաջիկա ծրագրերին:


Վարչապետը ողջունել է ոսկեգործության բնագավառի զարգացման ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման գործում, ինչը կնպաստի նաև արտահանման ծավալների աճին:


Հունիսի 6-9-ն անցկացվող ցուցահանդես-վաճառքին մասնակցում են 40-ից ավելի ընկերություններ, այդ թվում արտասահմանյան: