Բավ է պառակտվել
10-04-2015 10:23

«Օրենքով գողերը» մեծ հավաք են նախապատրաստում Մոսկվայում

«Օրենքով գողերը» սկսել են նախապատրաստվել նոր խոշոր հավաքի՝ Զախարիա Կալաշովի (մականունը՝ Շաքրո Մոլոդոյ) գլխավորությամբ։ Հավաքին նախատեսվում է քննարկել հանցավոր աշխարհի կոնկրետ ներկայացուցիչների, ովքեր հայտնվել են «գողական» տիտղոսներից զրկվողների շարքում։ 
Ինչպես հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները՝ խոշոր հավաքը «քրեական գեներալները» որոշել են անցկացնել առաջիկա ամիսների ընթացքում։ Ըստ աղբյուրների՝ այն, հավանաբար, կանցկացվի գարնան վերջին- ամռան սկզբին մոսկովյան շրջանում, որտեղ այժմ գտնվում են վերջին տարիների համար անասելի մեծ թվով «օրենքով գողեր»։ Հանդիպմանը կմասնակցի առնվազն 300 «օրենքով գող»։ 
Հավաքին նախատեսվում է նաև խոսել «օրենքով գող» Տարիել Օնիանիի (Տարո) գործող և նախկին կողմնակիցների միջև հասունացող պատերազմի մասին։