07-09-2015 15:14

Որքա՞ն են կազմում ՀՀ նախագահի, նախարարների ու պատգամավորների աշխատավարձերը

Կուշտն ի՞նչ գիտի սովն ինչ է, ժողովուրդն ասել է ու չի սխալվել: Հնուց եկած բան է, որը շարունակվել ու շարունակվելու է գուցե դարեր: Եթե վերոհիշյաը դիտարկենք մեր քաղաքական այսպես կոչված էլիտայի ու հասարակ քաղաքացու գրպանի պարունակությամբ, ևս մեկ անգամ կհամոզվենք, որ իմաստուն ազգ ենք: Իշխանական այրերը միշտ մեղադրում են ընդդիմությանը, թե վերջիններս ուրճացնում են, ասելով, թե ժողովուրդը ծայրահեղ աղքատ է, բայց բավական է համեմատել շարքային քաղաքացու աշխատավարձն ու պատգամավորանախարարկան դրամապանակը և ամեն ինչ արդեն տրամաբանակ է դառնում: Այսպիսով՝ 2014 թվականի հուլիսի 1-ից «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում (ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին) Հայաստանում զանգվածաբար բարձրացան պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը: Նոր օրենքի տրամաբանությունը գործակիցն է, որն արտահայտվում է աշխատողի պաշտոնի ու ստաժի համադրմամբ. աշխատավարձի նվազագույն՝ 66.000 դրամ դրույքաչափը բազմապատկվում է այդ գործակցով: Բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման ամենաբարձր գործակիցը 20-ն է՝ ՀՀ Նախագահի պաշտոնի դեպքում, ԱԺ նախագահինը՝ 18, ՀՀ վարչապետինը՝ 18, Սահմանադրական դատարանի նախագահինը՝ 16: Ըստ նույն օրենքի՝ ՀՀ նախագահի աշխատավարձը 436.460 դրամից դառձավ 1.320.000 ՀՀ դրամ (66.000 x 20), ԱԺ նախագահինը՝ 1.118.000 դրամ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահինը՝ 1.056 000 ՀՀ դրամ, մարզպետներինը, որը բազմապատկվում է 10 գործակցով՝ 660.000 ՀՀ դրամ, նախարարինը՝ 12 գործակցի դեպքում՝ 792.000 ՀՀ դրամ։ Նշենք, որ ԱԺ պատգամավորի գործակիցն է 10, հետևաբար պատգամավորները կստանան 660.000 ՀՀ դրամ: Ներկայումս պատգամավորները ստանում են մոտ 300.000 ՀՀ դրամ աշխատավարձ։ Նույն տրամաբանությամբ՝ գործակիցները 66.000 դրույքաչափով բազմապատկելու եղանակով բարձրանալու են նաև պետական մարմիններում քաղաքական, քաղաքացիական ու զինվորական դրույքներ զբաղեցնող անձանց աշխատավարձերը: Շարքայինների համար սահմանված է 1,56 գործակիցը: Հարկ է նաև նշել, որ ՀՀ-ում նվազահույն աշխատավարջը 55 000 դրամ է, իսկ կենսաթոշակի միջին չափը՝ 41 000 դրամ: Մեջբերված թվերը տալիս են պետական պաշտոնյանների զարմանքի տրամաբանությունը, թե օրնակ էլելկտարաէներգիայի մոտ 7 դրամ թանկանալն ինչո՞ւ է այդքան մեծ աղմուկ հանել, դա ի՞նչ մեծ գումար է որ: Կամ տրանսպորտը մի 50 դրամով թանկացնելը, կամ էլ նախատոնական օրերին բացիթողի գնաճի մրցավազքը: Նշենք նաև, որ սրանք երևացող, գրանցված եկամտի աղբյուրներն են, իսկ ծածուկների ու բիզնեսների եկամուտները հաշվելու համար լուրջ տնտեսագիտական ունակություններ են պետք այդ բազմաթիվ զրոներով թվերն իրար գումարելու համար: Այսքանից հետո դե խեղճ պետական բյուջե արի ու մի ճեղքվածք տուր: Հետևաբար այս ամենը իմի բերլով նորից գալիս ենք այն մտքին, որ դե կուշտն ի՞նչ գիտի սովն ինչ է…

Տաթև Առաքելյան