06-09-2016 17:30

Երևանի կենտրոնում «Գողական ռազբորկան» վերածվել է ձեռնամարտի

Սեպտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերին քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, «գողական ռազբորկա» է տեղի ունեցել, որին մասնակից են եղել «օրենքով գողեր» Զապը, Լենինականցի Սուրոն, Վրացի Կոբան և Ժիրոն։ Ըստ տեղեկությունների՝ Ժիրոն միայնակ է եղել երեքի դեմ և վիճաբանությունը վերածվել է ձեռնամարտի, ու միայն «օրենքով գողերը» նշված վայրից ճողոպրել են այն ժամանակ, երբ այդ պահին այդտեղով անցնելիս է եղել ոստիկանական ավտոմեքենան, որը միացրած է եղել ազդանշաններն ու «միգալկաները»։ Ըստ տեղեկությունների՝ վեճի պատճառը եղել է օրեր առաջ Աշտարակում տեղի ունեցած դանակահարության մի դեպքը, որի համար Աշտարակի ոստիկաններն ու տեղի քննիչները որոնում են Օշականցի Գևորիկի եղբոր տղաներին։