31-12-2013 10:33

Որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են , որ այսօր` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ուջան-Թալին և Կարպի-Ապարան հատվածներում մառախուղ է: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: