Բավ է պառակտվել
29-10-2016 09:07

Ոստիկանությունը հայտնաբերել է «օրենքով գող» Մերաբ Կալաշովին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 11-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 4/2 հասցեի մոտ հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ եզդի, նախկինում դատված, հանցավոր աշխարհում «օրենքով գող» համարվող 1975 թ. ծնված Մերաբ Կալաշովը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Նա 2015 թ. հուլիսի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր փողերի լվացման և կազմակերպված հանցավոր խմբի կողմից կատարված հափշտակության մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մ.Կալաշովի հայտնաբերման մասին տեղեկացվել են ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ–ն: