Բավ է պառակտվել
22-08-2016 17:39

Երևանում տեղի կունենա հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը նվիրված միջազգային գիտաժողով

Երևանում հոկտեմբերի 20-21-ին տեղի կունենա միջազգային գիտական գիտաժողով` նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությանը: Այս մասին լրագրողներին հայտնել Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ՝ Արմեն Սողոյանը:

«Գիտաժողովին կմասնակցեն ԱՀԿ-ի ներկայացուցիչներ, Աշխատանքի միջազգային կազմակերպության, պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից: Համաժողովի ընթացքում փորձի փոխանակում կիրականացվի», - ասել է Սողոյանը:

2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 202 839 հազար հաշմանդամություն ունեցող անձ, որն ընդհանուր բնակչության 6,7%-ն է: