Բավ է պառակտվել
27-07-2016 11:30

Հայտնի են զինված խմբի կողմից պատանդ վերցված բժիշկների անունները

Առողջապահության նախարարությունը հայտնել է, թե ում են այսօր զինված խմբի անդամները պատանդ վերցրել:

Նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է. «Քիչ առաջ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թեւանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել: Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երեւույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ:

Տեղեկությունը մեծ վրդովմունքով ընդունած Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը խստորեն դատապարտում է անբարո այս քայլը եւ պահանջում շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որեւէ նախապայմանի: Անգամ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ դեպքերի սկզբից մինչ օրս այս բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում նաեւ զինյալ խմբի անդամներին»: