Բավ է պառակտվել
30-10-2015 11:34

Վոլոդյա Ավետիսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել

6 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը այսօր՝ հոկտեմբերի 30-ին, անժամկետ հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտնում է Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը: Վերջինս հայտնում է, որ հացադուլի պատճառը անկախ հանձնաժողովի հերթական մերժումն է. հանձնաժողովն արդեն 2-րդ անգամ մերժում է նրան վաղաժամ ազատ արձակելու դիմումը: