Բավ է պառակտվել
03-03-2015 09:31

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Մեղրիում

Նախօրեին տեղական ժամանակով ժամը 23.09 րոպեին ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից 60 կմ հարավ (Իրանի Իսլամական Հանրապետություն), որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.400 եւ արեւելյան երկայնության 46.470: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: Զոհեր եւ ավերածություններ չկան: