Բավ է պառակտվել
14-11-2016 11:02

Գայլերը շուրջ 30 ոչխար են հոշոտել Հայաստանի մարզերից մեկում

Գայլերը մոտ 30 ոչխար են հոշոտել Գորիսում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, նոյեմբերի 13-ին, ժամը 09.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սաթյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում գայլերը հոշոտել են ոչխարներ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

«Պարզվել է, որ նոյեմբերի 13-ի գիշերը Վ. Բ.-ին պատկանող անասնագոմում գայլերը հոշոտել են 30, վիրավորել՝ 20 գլուխ մանր եղջերավոր անասուն (ոչխար), իսկ 10 ոչխար կորել է»,– նշվում է հաղորդագրության մեջ։