23-03-2015 08:59

Արցախյան զորամասերից մեկում զինծառայող է հանկարծամահ եղել

Մարտի 22-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ժամը 17:15-ի սահմաններում հանկարծամահ է եղել ՊԲ զինծառայող Հայկ Տարոնի Մարգարյանը (ծնվ. 1992 թ.): Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար կատարվում է քննություն: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրությունում: