Բավ է պառակտվել
05-12-2014 11:19

19-ամյա զինծառայողը, նախնական տվյալներով, ինքնասպանություն է գործել

ՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեկտեմբերի 4-ին մահացու վիրավորում ստացած 19-ամյա Արթուր Մարգարյանը նախնական տվյալներով ինքնասպանություն է գործել: Ինչպես gisher.news-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը: Կատարվում է քննություն: Նշենք, որ Արթուրը գյումրեցի էր, մեկ տարվա զինծառայող եւ պետք է զորացրվեր եկող տարվա աշնանը: Ավելի վաղ ՊԲ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: