31-10-2016 06:50

Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է մահացել

Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքից այսօր Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին պայմանագրային զինծառայող է մահացել. այս մասին հայտնեցին Նոյեմբերյանի ԲԿ-ից:

Բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ առաջիկա հետազոտությունը կպարզի մահվան պատճառը, միաժամանակ շեշտեցին, որ զինծառայողի չի մահացել հրազենային վնասվածքից, այլ առողջական խնդիրներ է ունեցել:

Ըստ տեղեկությունների՝ մահացած զինծառայողը Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Խալխալյանն է, ով մահացել է սրտի կաթվածից: