Բավ է պառակտվել
22-12-2015 11:52

Լոռու մարզում ՃՏՊ–ի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Նախօրեին խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Դեկտեմբերի 21–ին ժամը 23:30-ի սահմաններում Mercedes Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ձորամուտ-Տաշիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, դեպի Տաշիր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշի, այնուհետև գլխիվայր շրջվել ու մոտ 250 մետր առաջ ընթացել ու կողաշրջվել: Կայքի հաղորդմամբ` վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող 28-ամյա Սպարտակ Գալստյանը, ով պայմանագրային զինծառայող է, և 15-ամյա Սեյրան Պողոսյանը տեղում մահացել են: Մահացածներն ավտոմեքենայից դուրս են շպրտվել և նրանց դիերը ճանապարհի տարբեր հատվածներում հայտնաբերել են քաղաքացիները: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: