Բավ է պառակտվել
05-05-2016 08:36

Ռուս զինծառայողները մասնակցում են ռազմա-սպորտային կողմնորոշման մրցույթին

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռազմաբազայում մեկնարկել է ռազմա-սպորտային կողմնորոշման մրցույթի ընտրական փուլը մոտոհրաձգային և հատուկ ստորաբաժանումների ծառայողների միջև: Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մրցույթն անցկացվում է բարձրալեռնային Կամհուդ հրաձգարանում: Մրցույթին կմասնակցի շուրջ 100 զինծառայող: Մրցույթը կանցկացվի երկու փուլով: Առաջին փուլի շրջանակում կստուգվեն մասնակիցների տեսական, իսկ երկրորդ փուլի ընթացքում`գործնական գիտելիքները և հմտությունները: Ընտրական փուլի հաղթողները կմասնակցեն ռազմա¬սպորտային կողմնորոշման առաջնությանը: