Բավ է պառակտվել
03-03-2016 13:38

ՌԴ ռազմական վարորդները վերապատրաստվում են Հայաստանի սարերում

Ռուսական ռազմակայանի ավելի քան 500 զինծառայողներ Հայաստանում մեկ ամսում կմշակեն իրենց գործողությունները «Կախմուտի» բարձր լեռնային էքստրեմալ պայմաններում, հաղորդում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
«Զինվորները պետք է հմտանան Կամազ, Կռազ, Ուրալ և Ուազ մեքենաներով ծովի մակարդակից 1.5 -ից 2.5 հազար մետր բարձրությունների վրա քարքարոտ տեղանքում: Ուսումնավարժանքի ընթացքում վարորդները կկատարեն 30, 50, 100 և 300 կմ երթեր կոշտ տեղանքով, բնակավայրերում և մայրուղիներին ցերեկային և գիշերային ժամերին տարբեր եղանակային պայմաններում », - ասված է հայտարարության մեջ: