Բավ է պառակտվել
02-09-2015 15:53

Սեպտմբերի 3-6-ը կացկացվի «Շանթ-2015» պլանային զորավարժությունը

Այսօր ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին իրազեկվել է սեպտմբերի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները նշել են, որ համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժություն պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Տեղեկացվել է, որ հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: