Բավ է պառակտվել
15-07-2015 14:56

Ռուս զինվորական հացթուխները վարժանքներ կանցկացնեն Հայաստանում

Ռուս զինվորական-հացթուխները Հայաստանում կանցկացնեն վարժանքներ: Նրանք հաց կթխեն ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա դաշտային պայմաններում: Մարզումները կտևեն երեք օր, որի ընթացքում «երիտասարդ զինվորական-հացթուխները բարձր լեռնային պայմաններում, առանց որևէ կոնսերվանտների դաշտային հացաթխման «ПХБ-04» շարժական մեխանիզմի գործադրմամբ կպատրաստեն 3 տեսակի՝ ցորենի, տարեկանի և տարեկանի-ցորենի հաց»,- ասված է հարավային ռազմական շրջանի տարածած հաղորդագրության մեջ: Զինվորականները պարզաբանում են, որ 2000 մետր բարձրության վրա ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում համեղ հաց պատրաստելու համար պետք է ընտրել ճիշտ բաղադրատոմս, այլապես հացը փխրուն կստացվի: «Ուսուցման ողջ ընթացքում երիտասարդ հացթուխները պետք է լրացնեն նորմատիվներ, որի մեջ մտնում են շարժական դաշտային հացաթխման արտադրամեքենան տեղաշարժելը ինչպես նաև Ալագյազ զորավարժարանում գտնվող մոտոհրաձգային, տանկային և հրետանային զորամիավորման զինծառայողներին թարմ հացով ապահովելը»,- ասված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, հացթուխ զինվորականները իրենց կցված ինքնաձիգներից կկատարեն կրակային վարժություններ, ինչպես նաև կհանձնեն նռնակի նետման նորմատիվներ: